Ակնհայտ է, որ մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում։ Սեպտեմբերի 22-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ դա տեղի է ունենալու առաջիկայում, ընդ որում, ինչպես նշել է պատգամավորը, իշխանություններն այլևս չեն էլ թաքցնում դա։

«2024 թվականին, երբ Տավուշի մարզում հանձնվում էին մեր ինքնիշխան տարածքները, Հայաստանում շատ ուժեղ ընդդիմացում առաջացավ։ Այդ գործընթացը կանխել, ցավոք, չհաջողվեց, սակայն վերոնշյալ դիմադրությունն այն օրերին բավականին էական նշանակություն ունեցավ»,- նշել է Սաղաթելյանը։

Պատգամավորի ընդգծմամբ՝ հենց ընդդիմացման նոր ալիքը կանխելու նպատակով են ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու գործիչները սկսել ենթարկվել կալանավորումների։

«Եվ հենց դրա համար է շարունակվում ՀՅԴ-ի ու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված լայնամասշտաբ պայքարը»,- եզրափակել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։