Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22–ին, ժամը երեկոյան 7.30. իմացանք, որ ավտոմեքենան եկավ, իրեն խփեց այդ դարպասների վրա, գցեց ու քշեց, գնաց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին Նազարբեկյան 26 շենքի բակի բնակիչները՝ անդրադառնալով նախօերին ողբերգական դեպքին, երբ վրաերթի հետևանքով մարդ էր մահացել։
«Գևորգն էն տղան չէր, որ վեճ աներ կամ եսիմ ինչ աներ, շատ պարկեշտ տղա է եղել, բոլորին հասնող, ընտանիքի նորմալ մարդ։ Թե ինչ է մեջները եղել, ես չգիտեմ։ Երեք երեխա ուներ, ընտիր հայր-մայր ուներ, ընտիր ընտանիք, սաղին օգնող, վատ բան չենք տեսել իրենից»,–ասաց հարևաններից մեկը։
Հարևաններից մեկն էլ հավերեց. «Գևորգը մեր հարևաններից է, հարգված ընտանիքի հայր էր, 50-55 տարեկան կլիներ։ Մեկ շաբաթ առաջ աղջկա հարսանիքն է եղել, միջոցառում կազմակերպել են։ Որպես մարդ, որպես հայ, լավ մարդ էր։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-19։25–ի սահմաններում, հետո պարզվել է, որ իր կնոջ եղբայրն է իրեն վրաերթի ենթարկողը՝ սպանության նպատակով։
Բոլորիս համար էլ ցավալի է, որովհետև ինքը հարգված անձնավորություն է, երբեք չէինք սպասում, որ նման բանն բան կարող է լինի։ Կամեցող էր, շենքի բարեկարգման աշխատանքներին միշտ մասնակցել է, օգնել է»։
Բնակիչները կադրից դուրս NEWS.am–ի հետ զրույցում հայտնում էին, որ վրաերթ կատարած անձը նախկինում ևս դատապարտվել է սպանության փորձի համար, սակայն 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում և կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել են, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com—ի տեղեկություններով՝ վրաերթ կատարողն իր զոհին հարվածել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։ Նրանք ազգականներ են։
Երևանում աներձագը վրաերթի է ենթարկել փեսային ու դիմել փախուստի. փեսան մահացել է











