Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը Բաքվից է գալիս։ Երկրի ներքաղաքական իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Հստակ ձևակերպված պահանջները հնչում են Բաքվից, և դրանք առաջին հերթին վերաբերում են սահմանադրական փոփոխություններին՝ անտեսելով անգամ Տիգրանաշենի հարցը։ Այս գաղափարը հանրությանը «պարտադրելու» համար իշխանությունները ստիպված են «սևացնել» դատավորներին», — նշել է Մաթևոսյանը՝ հավելելով, որ իր վերջին ելույթներից մեկում Փաշինյանն անգամ լրատվամիջոցների խմբագիրներին փոխելու ակնարկ է արել։
Նա ընդգծել է, որ այն մարդը, ով ասել ու գրել է այն ամենը, ինչ ինքն է արել, իրավունք չուներ երկրի ղեկավար դառնալու։











