Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ մեղադրյալների թվում, բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դատը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։











