Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է հայտնի գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։ Առիթ էր դարձել ՀԱԵ-ի պաշտպանությանն ուղղված հայտնի հայտարարությունը։ Այս պահին Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։