ԱՄՆ-ի բնակիչը «կատակել» է որդու հետ, մտցնելով նրան լվացքի մեքենայի մեջ եւ փակել դուռը: Երեխային հնարավոր է եղել դուրս բերել լվացքի մեքենայից մի քանի րոպե լվացքից հետո, որի ընթացքում ծնողներն իսկական շոկ են ապրել:

Անվտանգության տեսախցիկների նկարած կադրերում երեւում է, թե ինչպես է հայրը երեխային մտցնում դատարկ լվացքի մեքենայի մեջ, փակում դուռն ու հետեւում երեխայի արձագանքին: Հանկարծ մեքենայի թմբուկն սկսել է պտտվել, քանի որ լվացքի գործընթացը ավտոմատ է միանում:

Հասկանալով, որ ինքնուրույն ոչինչ անել չեն կարող, ծնողներն սկսել են օգնություն կանչել: Օգնության հասած մասնագետը անջատել է մեքենայի էլեկտրասնուցումը, որից հետո բացել դուռն ու ազատել երեխային: Հայրը գրկել է երեխային ու փախել դեպքի վայրից:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, պատճառը, որ հայրը երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ, այն է, որ լվացքատան պատին գրված է եղել, որ «մանկական լվացքն» արժե ընդամենը 2,95 դոլար: