Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ ուղերթի ուղեւորատար գնացքի աղետի զոհերի թիվը հասել է 18-ի: Զոհերի թվում կանայք ու երեխաներ կան:
Բախումից այրվել է էքսպրեսի գլխավոր վագոնը, որտեղ գտնվել է 46 ուղեւոր, եւս մի քանի վագոն դուրս է ընկել ռելսերից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախնական վարկածով, դժբախտության պատճառը մարդկային գործոնն է եղել: Մեքենավարը, հնարավոր է, շփոթել է մեկ այլ գնացքի համար նախատեսված լուսացույցի նշանը եւ շարունակել ընթացքը: հենց դա էլ հանգեցրել է կայարանում գտնվող բեռնատար գնացքի հետ բախման:











