HTB-ի նկարահանող խումբը Ալեքսեյ Պիվովարովի, Պավել Կոստոմարովի եւ Ալեքսանդր Ռաստորգուեւի մասնակցությամբ սկսել է  աշխատանքը փաստագրական ֆիլմի վրա, որը նվիրված է ռուսական ընդդիմության առաջնորդների  օրերին:  «Ժամկետ» վերնագրով նախագիծը ցուցադրման համար նախատեսված չէ: 

Որպես առաջին հատված, որը կընդգրկվի ապագա ֆիլմում, հեղինակներն ընտրել են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության տեսագրությունը մայիսի 6-ի «Միլիոնների երթի» ժամանակ, հայտնում է  NEWSru.com-ը:

«Ինքդ կգնա՞ս» - Նավալնիին հարցնում է  ոստիկանության աշխատակիցներից մեկը: «Կգնամ», - պատասխանում է ընդդիմադիրը եւ սկսում է գոռգոռալ չցրվելու կոչեր հավաքվածներին: «Եղբայր, մի շարժվիր, ես կջարդեմ ձեռքս ***, հասկացա՞ր» - «Հետո կդնեմ... Աաաա, բ**, կջարդես-կջարդես-կջարդես... Այ-այ-այ-այ-այ: Մի փոքր բաց թող»:

Արդյունքում Նավալնիի նկատմամբ պատիժ էին սահմանել  հազար ռուբլի տուգանքի տեսքով:

Նավալնին շարունակում է պնդել իր անմեղությունը եւ պահանջում է  պատժել ոստիկանության աշխատակիցներին, որոնք ձերբակալել էին իրեն մայիսի 6-ին: