Դա անհանդուրժելի է, դրա պատասխանատուն պիտի ամենակոշտ պատասխանատվության ենթարկվի՝ անկախ նրանից, ինքը կլինի ծրագրի ղեկավարը, տնօրենը, կլինի իմ հորեղբոր որդին, ով ուզում է լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29–ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովյաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ 44–ճրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27–ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հհեռարձակվել է Թաթա Սիմոնյանի համերգը։

«Ով արել է, ինքը պիտի ամենակոշտ պատասխանը ստանա, ոչ թե աշխատանքից ուղղակի ազատվի, պիտի կոնկրետ պատասխանատվություն կրի։ Մենք պիտի հասկանանք, որ այս երկրում պիտի լինի կարգուկանոն, այս երկիրը որբի գլուխ չի, որ ով ինչ ուզի, ոնց ուզի՝ անի»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ հունվարի 27-ը սահմանվել է որպես բոլոր ժամանակներում հայրենիքի համար զոհված տղաների հիշատակի օր, Արտակ Հովհաննիսյանը դա դրական քայլ համարեց՝ նկատելով, որ տարբեր պատերազմներ ենք ունեցել և բոլորի համար մեկ օր սահմանելը ճիշտ է: