Մոսկվայի ոստիկանությունը ստուգում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստը, որն արձանագրել է այլ վարորդի` խախտման ականատեսի տեսագրանցիչը: 

Մայիսի 17-ին` հինգշաբթի օրը, ժամը մոտ 19:00-ին Տվերսկայա  փողոցում  A 271 AA 98 պետհամարանիշներով Maybach ավտոմեքենան սեւ BMW-ի ուղեկցությամբ հանդիպակաց գոտի  է դուրս եկել` հենց տեսագրանցիչի տիրոջ մեքենայի դիմաց:

Այնուհետեւ երկու մեքենաներն էլ հանդիպակաց   երրորդ գոտի են անցել եւ շարունակել են երթեւեկությունը: 

Ըստ Autonews.ru-ի տվյալների` A 271 AA 98 համարանիշի Maybach-ը պատկանում է ՌԼԴԿ-ի առաջնորդ եւ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկիին:

«Ապօրինի գործողությունների դեմ ամենաարդյունավետ միջոցը պաշտոնյայի մեքենայի բռնագրավումն է: Քանի որ ցանկացած տուգանք նրանք պարզապես կվճարեն», - գրել է Ժիրինովսկին մայիսի 21-ին  թվիթերում: