Ավստրալական զույգի` Ռայն եւ Ֆրենկի Վան Հորների հարսանեկան պարը ցանցում իսկական հիթ է դարձել: Նորապսակները ռոմանտիկ դասական պարի փոխարեն ակրոբատիկ տարրերով կրակոտ պար են մատուցել ներկաներին` ֆուրոր առաջացնելով ոչ միայն հարսանեկան սրահում, այլ համացանցում:
Պարզվել է, որ Ռայնն ու Ֆրենկին պարի առանձնապես մեծ փորձ չեն ունեցել եւ իրենց հարսանեկան պարը սովորել են երկու ամսվա ընթացքում:
Բրիտանական «The Daily Mail»-ը նորապսակների պարը համարել է աշխարհում լավագույն հարսանեկան պարը:











