Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ակցիա է կազմակերպել «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նախօրեին նա հայտնել էր, որ ՀՀ կառավարությանն է փոխանցելու Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված հազարից ավելի նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գրել են Բաքվի գերիներին՝ այնտեղ պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով:











