«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «ռազմական զբոսաշրջություն» է անվանել ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Հայաստանի տարածք և նրա հայտնվելը Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկում։
«Նախկինում նման գործողությունները կոչվում էին դիվերսիոն ներթափանցում Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ դիվերսանտներին ոչնչացնում էին։ Հիմա դա կարող է կոչվել ռազմական զբոսաշրջություն։ Այսինքն՝ ադրբեջանցի մի զբոսաշրջիկ որոշել է զենքով գալ Հայաստանի տարածք՝ զբոսնելու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազարյանը։
Ղազարյանը հայտարարել է նաև, որ նման միջադեպերի նկատմամբ իշխանությունների արձագանքը փոխվել է անցյալի համեմատ՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես անվտանգության հարցերի նկատմամբ մոտեցման փոփոխության ցուցիչ։











