Հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Շաքիի բնակիչներից մեկը։
«Կինը իր երեխաների հետ եկել է տուն, տեսել է տան դուռը բաց, մտել է, տեսել է, տվյալ անձը ներսում է, հարց ու փորձ, հարձակվել են իրար վրա, թուրքը կրակել է այդ աղջկա ոտքին։ Այդ աղջիկը վնասազերծել է, թուրքը հետո փախել է, գնացել է հարակից տան բակերից մեկում, բայց ի վիճակի չի եղել փախնի։ Հետո եկել բռնել տարել են։
Որ տանում էին, գրաժդանսկի հագուստով էր»,– ասել է բնակիչը։
Նրա խոսքով, ոչ ԱԱԾ–ն, ոչ ոստիկանությունը իրենց չի զգուշացրել, որ նման դեպք է եղել եւ պետք է զգույշ լինել։











