Հյուսիսային Կարոլինայից մի հոգեւորական առաջարկել է ազատվել գեյերից եւ լեսբուհիներից` նրանց մեկուսացնելով հատուկ տարածքում, էլեկտրական ցանկապատի հետեւում:

Բապտիստական եկեղեցում քարոզի ժամանակ հովիվ Չառլզ Ուորլին հայտարարել է, թե պետք է 100 մղոն (160 կմ) երկարությամբ ցանկապատ կառուցել, այնտեղ տեղավորել բոլոր լեսբուհիներին, եւ ինքնաթիռից ուտելիք նետել այնտեղ: Նույնն էլ քահանան առաջարկել է անել գեյերի նկատմամբ, իսկ ցանկապատերին էլեկտրականություն միացնել, որ չկարողանան փախչել: Ըստ քահանայի, մի քանի տարուց նրանք կմահանան, քանի որ չեն կարող բազմանալ, գրում է Newsru.com-ը:

Քահանան հայտարարել է, թե չի քվեարկելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգտին, քանի որ նա մանկասպան եւ նույնասեռականների կողմնակից է:

«Տեր իմ, խղճա, ես զզվում եմ: Միայն պատկերացրեք, որ համբուրում եք այլ տղամարդու»,- ելույթի վերջում բղավում է քահանա Ուորլին:

Քահանայի սկանդալային քարոզի մի մասը նկարահանվել է «Քեթոբ Վելլին ընդդեմ ատելության» խմբի կողմից եւ տեղադրվել ինտերնետում, որտեղ բազմաթիվ արձագանքներ է ստացել: