Շաքի գյուղում գրանցված միջադեպի հետ կապված՝ ձեր՝ Հայաստանում իշխանության գալու պարագայում ռազմական դրություն կհայտարարվեր, բանակը կբերվեր լիակատար մարտական պատրաստվածության, հրետանային կրակով կմշակվեր ամբողջ սահմանամերձ տարածքը, իսկ Ռազմաօդային ուժերը կռմբակոծեին ադրբեջանական մերձակա դիրքերը։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի՝ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման վերաբերյալ հարցին։
«Երբ ես ասում էի, որ սեպտեմբերին պատերազմ է սկսվելու․․․
Այսինքն՝ ձեզ համար, եթե ռազմական դրություն չի հայտարարվել, դա փաստարկ է առ այն, թե որքան անպաշտպան է Հայաստանը։ Դա այդպես չէ։ Պետք է հասկանալ իրավիճակի առանձնահատկություններն ու նրբությունները։
Եթե դուք լինեիք իշխանության, արդեն զորահավաք սկսված կլիներ, որովհետև ռազմական դրություն հայտարարելուց հետո պետք է զորահավաք սկսել»,- նշել է Փաշինյանը։











