Նախկին իշխանությունները բանակի շուրջ կեղծ իրականություն են ստեղծել, իսկ մենք գտնում ենք, որ բանակի բոլոր խնդիրների մասին պետք է հրապարակավ խոսել։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Առաջին գործարանային «Դ-30» հաուբիցը Հայաստանը ստացել է 2024 թվականին։ Մինչ այդ Հայաստանը չի ունեցել և ոչ մի գործարանային «Դ-30» հաուբից։ Սա է իրականությունը։
Զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում էր արջերի սննդի պահեստում։
Տասնյակ ու հարյուրավոր մարդիկ միլիոնատեր են դարձել՝ բանակը թալանելով։ Նրանք բոլորը ձեր աջակիցներն են եղել ու պաշտպանել են ձեր քաղաքական ուժերը։ Զինվորներին արձակուրդ տալու դիմաց փող են վերցրել ու ցույց տվել, թե կոնկրետ որ տրանսպորտային միջոցով պետք է տուն գնան ու վերադառնան ծառայության։
Ձեր իշխանության օրոք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան փակման եզրին էր, որովհետև գրեթե դիմորդ չկար»,- նշել է Փաշինյանը։











