ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է «Ռուսաստանում ժանտախտի» մասին սոցիալական ցանցերում տարածված խուճապային լուրերը։

Կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Արայիկ Հարությունյանը նախարարին հարց է ուղղել սոցիալական ցանցերում Ռուսաստանիում իբր ժանտախտի համաճարակի մասին լուրերի վերաբերյալ։

Նախարարը հավաստիացրել է, որ տեղեկության տարածման առաջին իսկ պահերից գերատեսչությունը գործում է արձանագրության համաձայն, հետևում է հրապարակումներին և այլն։ Այժմ նախարարությունն աշխատում է ԱՀԿ-ի և անմիջապես ռուս գործընկերների հետ։ Հետագա գործողությունները կախված կլինեն նրանից՝ տեղեկությունը կհաստատվի՞, թե՞ ոչ։ Հիվանդությունը ծանր է, թոքային ձևը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հիշեցրել է Ավանեսյանը։

Տպավորությունն ուժեղացնելու համար նախարարը հայտարարել է, որ գերատեսչությունը հետևում է նաև Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկմանը։ Սա հատկապես արդիական է Հայաստանից ուղևորությունների և փոխադրումների աշխարհագրության ընդլայնման ֆոնին, պարզաբանել է Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում կան ժանտախտի սեփական բնական օջախներ։

Ռուսական ԶԼՄ-ներով հոկտեմբերի 2-ին տարածվել էր տեղեկություն, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին մահացել է՝ աշխատավայրում վարակվելով ժանտախտով։ Մինչդեռ Ռոսպոտրեբնադզորը հաստատությունում պաթոգենների հետ աշխատանքի ընթացքում որևէ վթար չի հայտնաբերել։