Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այս պահին հավաքվել են մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր և բողոքում են, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։
Սեփականատերերից Դավիթ Նահապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես վիճակից սեփականատերերին կարող է ինֆարկտ խփի։ Էս երկու օրը հայրս, հորեղբայրներս տունը նստած չեն խոսում, այդ մտածմունքից կարող է ինֆարկտ խփի։ Ասում եմ՝ մոտ 500 ընտանիքի մասին է խոսքը՝ աշխատողներով, սեփականատերերով։ Եթե մենակ այս մի գիծը քանդեն ու դեմինը, իսկ եթե հետևի գիծն էլ քանդեն ավելի շատ կլինի»;
Մենք մեր իշխանություններից ավել բան չենք ուզում, մենք հանցագործ մարդիկ չենք, աշխատող մարդիկ ենք, ասում ենք՝ քանդում եք, հարց չկա, բայց օրենքով փոխհատուցեք մեր գույքը այսօրվա շուկայական արժեքով, մենք էլ գնանք մեզ մի բան առնենք, աշխատենք։ Օրինակ եմ բերում, ասենք, 100 հազար դոլար է, եկեք ասեք՝ 100 հազար դոլար ենք տալիս, մենք էլ ասենք՝ 80 տվեք, 20 էլ մեր կողմից պետությանը»։
Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորում, որ փոխհատուցում չեն տալիս, խանութի սեփականատերը պատասխանեց. «Պատասխան չեն տալիս, ասում են՝ դիմեք դատարան, վերջ»։
Դավիթի եղբայրը՝ Արսեն Նահապետյանն էլ հավելեց. «Մեր բոլոր տարքծքները օրինական են, սեփականության վկայականներ ունենք։ Ու եթե քանդում են մեր օրինական խանութը, վաղն էլ կարող են գալ մեր տունը քանդել, որը էլի նույն օրինական թուղթը ունի։ Հարցնում ենք՝ ինչի՞ եք քանդում, ասում է՝ տենց են ասել, մտեք, քանդեք»։
Նրանք ցույց տվեցին այդ տարածքների սեփականության վկայականները
Նշենք, որ շուրջ մեկ ամիս առաջ այդ հատվածում քանդել են անօրինական կրպակները, ասել են, որ օրինական խանութներին ձեռք րեն տա, սակայն մեկ ամիս անց հայտարարել են, որ պետք է քանդվեն նաև օրինական, սեփականության վկայական ունեցող շինությունները։











