Ղազախստանի Կոստանայա քաղաքում սթրիփ պարուհիները մերկ շրջել են փողոցում, որի համար երկ օրով վարչական կալանքի են ենթարկվել: Նրանք իրենց դեմ կայացված վճիռը ամենաթողություն են համարել: «Մենք դուրս կգանք այստեղից, մեր բոլոր ծանոթներին կհամոզենք եւ քաղաքի կեսը մերկ կշրջի»,-խոստացել են աղջիկները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համացանցում «Կոստանայ, ապրիլ, շոգ» վերնագրով տեսանյութ է շրջում, որտեղ Կոստանայ քաղաքով շրջում են մերկ աղջիկներ: Ոստիկանությունն այդ մասին իմացել էր ականատեսի արած սիրողական տեսագրությունից:
«Կոստանայ, ապրիլ, շոգ» տեսահոլովակը հեղինակի «Ինչու թաքցնել գեղեցկությունը» մեկնաբանությամբ համացանցում էր հայտնվել մեկ շաբաթ առաջ: Տեսագրությունում երկու գրեթե մերկ աղջիկներ գնում են փողոցով` ուշադրություն չդարձնելով վարորդների զարմացած հայացքներին եւ հարցերին: Աղջիկներն ունեցել են նաեւ կիսաշրջազգեստներ հիշեցնող ինչ-որ բան, սակայն դրանք գերադասել են ձեռքներին պահել, հայտնում է NEWSru.com-ը:
Ըստ տեսագրության մեկնաբանությունների` աղջիկները տեղական սթրիփ ակումբներից մեկի մերկապարուհիներից են: Մեկնաբանություններից դատելով` աղջիկների երթը դուր է եկել շատերին: Այն դուր չի եկել միայն տեղական ոստիկանությանը:











