Ես, մեղմ ասած, ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի գործողությունները Աջափնյակում (Շինարարների փողոցում, որտեղ ապամոնտաժվել են կրպակները,- խմբ.)։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք 2018 թվականից դա սկսել ենք Երևանի կենտրոնից, հետո քաղաքական կամքը այս կամ այն պատճառներով դադարեց դրսևորվել, սակայն մենք օրակարգից չենք հրաժարվել։

Սա շատ կարևոր քաղաքական գործընթաց է, մենք դրանից ոչ մի վայրկյան չենք հրաժարվել, և դրա մասին ասել ենք։ Այլ հարց է, թե մարդիկ որքան լուրջ էին վերաբերվում դրան, որքան էին մտածում, որ մենք կկարողանանք դա անել։ Պետք չէ մեզ ջղայնացնել, մանավանդ, որ մենք առանձնապես ջղայնանալու հետ խնդիր չունենք»,- նշել է Փաշինյանը։