Նպատակ եմ դրել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վերահաստատեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի այդ նպատակն իրագործվի մինչև 2031 թվականը։

Փաշինյանն այն անվանեց օրակարգի առաջնահերթ կետերից մեկը՝ սահմանազատման և կոմունիկացիաների ապաշրջափակման հետ մեկտեղ։