ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ապագա պաշտոնի հետ կապված ՀՀԿ-ում դեռեւս որեւէ որոշում չի կայացվել: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, ՀՀԿ գործադիր նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան հարցի, թե ինքը երկրի վարչապետի պաշտոնո՞ւմ է նշանակվելու, թե` ԱԺ նախագահի:

Լրագրողների հարցին, թե ինքը որ պաշտոնում կցանկանար նշանակվել. վարչապետի՞, թե՞ ԱԺ նախագահի, արձագանքեց, որ ինքը կցանկանար, որ իր որդին արու զավակ ունենա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը, ինչպես նաեւ այն տեսակետին, որ այդ դեպքում ԲՀԿ-ին սպառնում է այն ճակատագիրը, որն ունեցավ ՕԵԿ-ը, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ չի կարծում, որ նման բան կլինի: