ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP17–ի շրջանակներում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ հարցազրույց չի տալիս։

Լրագրողները հարցեր հնչեցրեցին Շաքիի դեպքի վերաբերյալ, մասնավորապես, հարց հնչեց, թե արդյոք ճի՞շտ էր սեփական երեխաներին պաշտպանած և ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը թիրախավորելը։

Դիտարկումը, որ ինքն ընկալվում է որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, Աննա Վարդապետյանը ևս անպատասխան թողեց։

Երբ լրագրողը նրան հիշեցրեց, որ վերջին անգամ հարցազրույց է տվել ու խոսել է մուլտֆիլմի մասին, իսկ խնդիրների մասին երբ կխոսի, ավելի շատ երկրի գլխավոր դատախազին տեսնում ենք ժամանցային հաղորդումներում, Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Ինձ սադրել չի ստացվի»։