Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր առավոտյան այցելել է Հայաստանի նախագահի պաշտոնական նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեում։
Բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղրղզստանի նախագահի պատվին նստավայրի մոտ պատվո պահակ են կանգնեցրել և կարմիր գորգ փռել։
Հանդիսավոր ընդունելության արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական օրհներգերը։











