Երևանում մեկնարկում է Կենսաբազմազմազանության ՄԱԿ-ի 17-րդ հռչակավոր համաժողովը։ COP17-ը տևելու է հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
Այժմ ընթանում է միջոցառման հանդիսավոր բացման արարողությանը, որին ներկա է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդներ հանուն բնության բարձր մակարդակի նախագահական գագաթնաժողովի արդյունքում համաշխարհային առաջնորդներն արդեն ընդունել են «Երևանի հռչակագիրը»: Այն վերահաստատում է երկրների քաղաքական հանձնառությունը՝ խորացնելու միջազգային համագործակցությունը էկոհամակարգերի վերականգնման և բնության պաշտպանության գործում:











