Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդի Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդությունների քննությունը հետաձգվել է դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով։

Այս տեղեկությունը դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հաստատել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Սա համակարգում առկա խառնաշփոթի ևս մեկ լրացուցիչ ապացույց է, նկատել է Դանիելյանը՝ ենթադրելով, որ դատարանում, հնարավոր է, պարզապես չեն հասցրել «վերևներում» ճշտել, թե ինչպիսին պետք է լինի որոշումը։ «Կալանքը մնում է պատժի գործիք»,- ընդգծել է Դանիելյանը։