Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Դրա մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ փոխանցելով փաստաբան Արամ Օրբելյանի խոսքերը, որը դեռ ճանապարհին է դեպի դատարան։

«Նիստը չի կայանա, բայց ժամկետներ չկան։ Հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այսօր չի լինի»,- հայտնել է Միկոյանը։ Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում էր քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակի կալանքը երկարաձգելու կամ չերկարաձգելու հարցը։