Պատժաչափերի խստացումները հետապնդում են նպատակ, որպեսզի քաղաքացիները այդպիսի խախտումներ չանեն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին, որով վարորդների տուգանքների չափը եռապատիկ, քառապատիկ մեծանում է, մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ չի»։

«Եթե դուք տեսել եք, շրջանառվող նախագծով ոչ միայն տուգանքն է ավելացել, այլ նաև բալային կշիռն է ավելացել, և մի քանի դեպքից հետո այլևս երթևեկությունից դուրս են բերելու տվյալ վարորդներին, որոնք իրենց արարքներով ստեղծում են մեծ դժվարություններ մեր քաղաքացիների համար»։

Հարցին՝ այս հարցը քննարկե՞լ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխնախարարը պատասխանեց. «Հարցերը և նախագծերը քննարկվում են ըստ ընթացակարգերի»։