Արմավիրի մարզի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ընթանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբոր` Գևորգ Ներսիսյանի, ու վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում Գևորգ Ներսիսյանի համար պահանջել էր 3.5 տարի ժամկետով պատժաչափ, իսկ նրա որդու համար՝ 7.5 տարով։
Ինչ վերաբերում է խափանման միջոցներին, ապա մեղադրողը գտնում է, որ դրանք պետք է պահպանվեն՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։
Այսօրվա դատական նիստում դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8–ին, դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացրել։











