Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Facebook—ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, ով կառավարվում է դրսից. «Հայաստանում պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձևավորի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե նոր ընդդիմության ձևավորման շուրջ պետք է հանրային լսումներ կազմակերպել։











