Ազգային ժողովում այսօր նույնպես կրքերը թեժացել են։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը դիմեց ՔՊ-ական պատգամավորներին՝ նշելով, որ Արփի Դավոյանը իրենց խմբակցության համար չարիք է։

«Իմացեք, ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում ձեր գրոծընկերոջ կեղտոտ բառամթերքի, գործելաոճի ու վարած քաղաքականության արդյունքում»,-ասաց Գևորգյանը։

Նա նաև ընդգծեց, որ Ստեփանավանի հասարակությունը պետք է գնահատական տա այդ պատգամավորին՝ իր վարած քաղաքականության համար. «Դուք էլ իմացեք, որ ՔՊ-ի թևերը Ստեփանավանում կտրվել է Արփի Դավոյանի շնորհիվ։ Էդ որ հաղթող լինեիք՝ կհաղթեիք»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց Գևորգյանին հորդորելով բարձր չխոսել հատկապես ՔՊ–ական կանանց վրա. «Տեղից մի արձագանքեք, պարոն Գևորգյան, պետք չի գոռալ, առավել ևս կնոջ վրա։ ես կասեմ՝ ով լռի, ոչ չլռի»։