Ժիրինովսկին որոշել է անվճար պաղպաղակ բաժանել Սոկոլնիկիում, սակայն հավաքվածներն իրար մեջ չեն կարողացել կիսել երկու բեռնատար էսկիմոն:

Ինչպես հաղորդում է Ridus-ը, սկզբից հավաքվածների առջեւ հանդես է եկել Վլադիմիր Ժիրինովսկին, ով տարակուսել է, թե ինչու իր մրցակիցներ Գենադի Զյուգանովը եւ Սերգեյ Միրոնովը պաղպաղակ չեն հյուրասիրում իրենց կողմնակիցներին:

Նա սեփական ձեռքով բացել է երկու ֆուրգոն` «Պաղպաղալ Վ.Վ.Ժ.-ից» գրությամբ եւ անձամբ հսկել բաշխման կետերից մեկը:

Երկրորդը, որտեղ ավելի քիչ էին լրագրողներն ու ակցիայի կազմակերպիչները, հերթն ուղղակի հրմշտոցի է վերածվել: Մարդիկ սկսել են իրար քաշքշել, բացել պաղպաղակի արկղերը, պաղպաղակ խլել իրարից:

Առաջին անգամ այս տարի Ժիրինովսկին պաղպաղակ էր բաժանել Արբատում` «Գրավիր Արբատը» ակցիայի ժամանակ: Այն անգամ ամեն ինչ հարթ էր անցել: