Ժամանակն է եկել գյուղատնտեսական գործունեությունը ներառել հարկման համակարգում։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները լիարժեք ներգրավված չեն բյուջետային համակարգում։
Վարչապետը հավելեց, որ դրա հետևանքով նրանք չունեն միջին կենսաթոշակային ապահովություն, զրկված են բժշկական ապահովագրությունից և չեն օգտվում եկամտային հարկի վերադարձի որևէ ծրագրից։











