Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Պետբյուջեի նախագիծը ներկայացնում է Կառավարությունը:
Քննարկմանը պատգամավորներից բացի մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու Վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանը:











