«Ապոկալիպտիկ» բառը շատ նորաձև է դարձել։ Եկեք փորձենք մի փոքր մեղմել կրքերը։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցերին։

«Ես ակամայից ինքս այն դարձրի մեր քննարկման մաս, սակայն եկեք, այնուամենայնիվ, տարանջատենք մի քանի հարց», — ասել է ԿԲ ղեկավարը։

Նա, մասնավորապես, անդրադարձել է գազի գների հնարավոր բարձրացմանը։

«Մենք գազի գների հնարավոր բարձրացման վերաբերյալ հաշվարկներ ունենք, սակայն Կենտրոնական բանկը չի կարող միջամտել շուկայում տիրող իրավիճակին։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ դա իրականություն չի դարձել։ ԿԲ-ն չի կարող կանխարգելիչ որևէ միջոցառում ձեռնարկել գազի գնի բարձրացման կապակցությամբ, քանի դեռ դա տեղի չի ունեցել։ Եթե բարձրացումը, այնուամենայնիվ, տեղի ունենա և մենք տեսնենք դրա ազդեցությունը, դա թույլ կտա մեզ սահմանել այնպիսի տոկոսադրույք, որը թույլ չի տա գնաճին գերազանցել թիրախային ցուցանիշը», — պարզաբանել է Գալստյանը։