Մեզ առայժմ չի հաջողվել լիարժեք ընկալելի դարձնել, թե ինչ է կենսաչափական համակարգը։ Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը։
Նրա խոսքով՝ կենսաչափական համակարգը պարզապես անձնագրի կազմի գույնի կամ դիզայնի փոփոխություն չէ։
Ընդդիմադիր պատգամավորն էլ իր հերթին հայտարարել է. «Կենսաչափական անձնագրերը կեղծված են։ Ընդ որում՝ հենց ի սկզբանե։ Հայաստանում մայրական կաթով մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի ֆոնին։ Ամբողջ սերունդներ են դաստիարակվել այդ պատկերով, իրենց աչքով են տեսել այն, իսկ դուք կեղծել եք այս անձնագիրը»։
Այսպես է պատգամավորը մեկնաբանել նոր կենսաչափական անձնագրի հիմնական էջերից մեկի արտաքին տեսքը։











