Սա ակնհայտ քաղաքական պատվեր է, որը վկայում է մեկ մարդու՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը՝ մեկնաբանելով իր քաղաքական ուժի ղեկավարների և ներկայացուցիչների տներում իրականացվող զանգվածային խուզարկությունները։
«Այս մարդու վրա ահռելի արտաքին ճնշում է գործադրվում։ Մինչդեռ ընդդիմությունը պատ է կանգնեցրել ալիևյան սահմանադրության ընդունման ճանապարհին», — հավելեց պատգամավորը։
Նիստին ներկա ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ի պատասխան հայտարարեց, որ այդ խուզարկությունները ստանդարտ իրավական ընթացակարգեր են։
«Քննիչը համապատասխան որոշում է կայացրել, իսկ ոստիկանությունն աջակցում է դրա իրականացմանը։ Ցանկացած իրավիճակում, անկախ անձի անունից ու ազգանունից, եթե խուզարկություն իրականացնելու հիմքեր կան, այն, բնականաբար, պետք է իրականացվի», — նշեց ՆԳ նախարարը։
Ընդդիմադիր պատգամավորն էլ ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը դադարել է իրավական պետություն լինելուց։











