Հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է համախմբում, բայց այսօր առերեսվելով մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բարդությանը մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, շատ տարբեր անցած ճանապարներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարել մեզ պարտադրվող զիջումների դեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպմանը հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Այժմ ընդդիմադիրները փակ հանդիպում են ունենում, որից հետո հանդես կգան ճեպազրույցով։
Հանդիպմանը զուգահեռ դատարանը այժմ քննում է Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանի բակում են հավաքվել Կարապետյանի թիմակիցներն ու աջակիցները։











