Յուրահատուկ վարդագույն ադամանդը ներկայացվել է Հոնգկոնգի աճուրդում: 12 կարատանոց «մարսիական վարդագույն ադամանդը» աշխարհում ամենահազվադեպ հանդիպող ադամանդներից է:

Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են ադամանդի համար ավելի քան 8 մլն դոլար ստանա, հաղորդում է Utro.ru-ն:

Միակ վարդագույն ադամանդը, որը համարժեք է այս ադամանդին, 1947 թվականին նվիրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին: