ԱՄՆ-ում նոր ներարկիչ են ստեղծել, որն ունակ է դեղամիջոցները ներարկել առանց ասեղի օգտագործման: Սարքն աշխատում է, այսպես կոչված, Լորենցի ուժի օգնությամբ. փոքր հզոր մագնիսը գործի է դնում մխոցը, որը դեղամիջոցը դուրս է նետում համարյա լույսի արագությամբ: Մոծակի քթի չափ փոքրիկ ծայրից դուրս նետվելով, դեղամիջոցը աննշան անցք է բացում եւ մտնում մաշկի տակ: Այդ ընթացքում հիվանդը փաստացի ոչինչ չի զգում, հաղորդում է Vesti.ru-ն:

Նոր սարքը կարող է օգտագործվել ցանկացած դեղամիջոց ներարկելու համար: Ընդ որում, փոփոխելով հոսանքի չափը, կարելի է կարգավորել չափաբաժինը, ներարկման ուժն ու խորությունը:

Գիտնականները նշում են, որ նման մոտեցումը թույլ կտա ներարկել նույնիսկ աչքի մեջ: