Երևանի «Դվին» հյուրանոցում, այսօր՝ նոյեմբերի 10–ին, ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը։
Այս պահին տեղի է ունենում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների և նրանց ներկայացուցիչների դիմավորման արարողությունը։
Բուն նիստը տեղի կունենա փակ ֆորմատով։
Նիստի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որպես
խորհրդի նախագահող, կամփոփի նիստի արդյունքները և կպատասխանի լրագրողների
հարցերին։











