Ես Ղազախստանի իմ գործընկերոջ հետ չեմ քննարկել Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը։ Այս մասին նոյեմբերի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ղազախ գործընկերոջ հետ առավելապես քննարկվել են գլոբալ լոգիստիկ հնարավորությունները։ «Հայաստանի ենթակառուցվածքային զարգացումը ենթադրում է ավելի լայն փոխկապակցվածություն»,– ընդգծեց Գրիգորյանը։