Եղեգնաձոր համայնքում, այսօր՝ նոյեմբերի 11–ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է։ Նիստը գումարվել է օրենքի ուժով։

Նշենք, որ Եղեգնաձորում հոկտեմբերի 25–ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 48.06 տոկոս ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46,86 տոկոս ձայն, իսկ «Նոր դարաշրջանը»՝ 5.05 տոկոս ձայն։

Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13–ը բաժին է հասել ՔՊ–ին, 13–ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ ստացել է «Նոր դարաշրջանը»։

Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։