Մինչև 14,000,000 դրամ զեղչ է առաջարկում Հայաստանում Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչ Avangard Motors–ը նոր մոդելների համար։ Աննախադեպ առաջարկը գործում է միայն TOON EXPO օրերին՝ նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։ Գործում են նաև վարկավորման բացառիկ պայմաններ։ Նոր մեքենանները հնարավոր է ձեռք բերել 0% կանխավճարով։ Ֆինանսավորման ժամկետը մինչև 7 տարի է՝ առանց վաղաժամկետ մարման տույժերի։ Նախատեսված է գործարանի կողմից սահմանված պարտադիր կանոնակարգային 2 անվճար տեխնիկական սպասարկում և գործարանային երաշխիք։ Այս բացառիկ ակցիան գործում է սահմանափակ քանակությամբ մոդելների համար: Բոլոր ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվում պաշտոնական ներկայացուցչից, ուղեկցվում են արտադրողի պաշտոնական երաշխիքային սպասարկմամբ․ 2 տարի ժամկետով՝ առանց վազքի սահմանափակման:
Avangard Motors ընկերության գլխավոր տնօրեն Աննա Ավետիսյանի փոխանցմամբ՝ ձևակերպման նախնական գործընթացն առավելագույնս պարզեցված է․ առցանց հայտի դեպքում որոշումը կայացվում է ընդամենը 10 րոպեում, իսկ ցուցահանդեսի օրերին ընկերության տաղավարում գրանցվող այցելուները կստանան հատուկ սերտիֆիկատ, որը հնարավորություն կտա զեղչված գինը պահպանել մեկ շաբաթվա ընթացքում:
Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու Ձեր նախընտրած մեքենան՝ առավել շահավետ պայմաններով և լրացուցիչ առավելություններով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալAvangard Motors-ի կայքում` https://avangardmotors.am/hy , կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ +374 41 054409։











