Հայաստանում առաջին անգամ առաջարկվում է կուտակիչ, որը նախատեսված է հենց բնակարանների համար։ «Վելես Գրուպը» պաշտոնապես ներկայացնում է Fox բրենդի նորագույն՝ Avocado սերիայի սարքերը, որոնք հոսանքի անջատման դեպքում միլիվայրկյանների ընթացքում, առանց մարդու միջամտության, շարունակում են սնուցել ամբողջ բնակարանը։

Մինչեւ այս նման լուծումները հիմնականում աշխատում էին արեւային համակարգերի հետ, ուստի բազմաբնակարան շենքերի բնակիչները, ովքեր տանիքում վահանակներ տեղադրելու հնարավորություն չունեն, մնում էին առանց սեփական էլեկտրաէներգիայի պաշարի։ Իսկ Fox Avocado-ի միջոցով հնարավոր է կուտակել էլեկտրաէներգիա՝ առանց արեւային համակարգի։

Սարքի հզորությունը 2.5 կիլովատ է, եւ «Լեգոյի» սկզբունքով այն կարելի է հասցնել մինչեւ 10 կիլովատի, ինչը բնակարանը սնուցելու համար բավարար է մոտ տասը ժամ։ Կուտակիչը կարելի է նաեւ տեղափոխել եւ օգտագործել որպես շարժական, իսկ հավելվածով հեռավար հետեւել էներգիայի կուտակմանն ու սպառմանը։

Նոյեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան Էքսպո» կենտրոնում կայանալիք «Տուն Էքսպո» ցուցահանդեսին առաջին 100 գնորդը կստանա 100 000 դրամի նվեր քարտ եւ սարքը կձեռք բերի 520 000-ի փոխարեն՝ 420 000 դրամով։ Ընկերությունը հաճախորդներին առարկում է նաեւ սպասարկում եւ 10 տարվա երաշխիք։