Հայկական «Hecttor AI» տեխնոլոգիական ընկերությունը նոր էջ է բացում ձայնային արհեստական բանականության համաշխարհային շուկայում՝ գրանցելով աննախադեպ հաջողություններ իրական ժամանակում խոսքի արագության կարգավորման և հստակության բարելավման աշխարհում առաջին գործիքի շնորհիվ։
Ընկերության մշակած ձայնային համակարգն արդեն իսկ հաջողությամբ կիրառվում է աշխարհի ավելի քան 30 երկրում՝ սպասարկման ու զանգերի կենտրոններից մինչև արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություններ։ Լինելով խորը տեխնոլոգիական ընկերություն՝ «Hecttor»-ը մշակում է սեփական ձայնային համակարգեր, որոնք հիմնված են հիմնարար հետազոտությունների վրա և պաշտպանված են ԱՄՆ-ի արտոնագրային գրասենյակի (USPTO) մի շարք արտոնագրերով։ Ի տարբերություն վերահսկվող միջավայրերի համար նախատեսված սովորական լուծումների՝ ընկերության տեխնոլոգիաները ստեղծված են կենդանի, իրական աշխարհի պայմանների համար՝ հաղթահարելով խոսքի արագության, աղմուկի, տարբեր լեզուների և առոգանությունների հետ կապված մարտահրավերները։
Այս ինտեգրված համակարգերը կարողանում են վեր հանել անգամ թույլ լսելի կամ խլացված խոսքը՝ այն դարձնելով պարզ և հստակ՝ առանց ձայնի աղավաղման կամ կողմնակի աղմուկի ուժեղացման։
NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակում «Hecttor AI»-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, տվյալագետ Մնացական Շարաֆյանը խոսել է ընկերության ստեղծման գաղափարի, արձանագրած հաջողությունների, միջազգային շուկայի պահանջների և այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մարդկանց և համակարգերի միջև հաղորդակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Արսենը նահատակվեց, որովհետեւ նրա պայքարը հանուն հայրենիքի էր, իր քաղաքի. Ֆարմանյան

Արսենը գանգատ չուներ, տարան բանտ եւ հասցրեցին մահվան. Իրինա Յոլյան

Ազնիվ հայ էր Արսենը, շինծու, կարված գործով սեւ արշավ էին սկսել. Աբրահամյան

«Արմեն Գրիգորյանը ՔՊ-ականների հետ հեռացնելու է Փաշինյանին․ 2024-ից հակասություն կար նրանց միջև»

Մոսկվայի ճնշման տակ հետքայլ անելու դեպքում ճնշում կսկսվի Արևմուտքից. ի՞նչ ելք ունի Փաշինյանը

Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել I ԼՈՒՐԵՐ I 14։00

Միջնորդելու եմ՝ Փաշինյանն ու Պապիկյանն էլ հարցաքննվեն.Ազատի հրդեհի գործով նիստը շարունակվում է

Մեզ Շուշիից բարձր երաժշտությամբ էին ահաբեկում ադրբեջանցիները ամեն օր. արցախցի կնոջ հուշերը

Ինչպես է կիրառվում բրախիթերապիան կելոիդ սպիների բուժման համար

Երևանում Chevrolet-ի վարորդը հարձակվել և թքել է 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա I ԼՈՒՐԵՐ I 12։00

«Ուժեղ Հայաստանը» կբոյկոտի՞ ԱԺ նիստերը. մամուլի տեսություն

Երևանում 22 համարի ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել I ԼՈՒՐԵՐ I 09։30