Հայաստանի անշարժ գույքի շուկայում շուրջ հինգ տարվա գործունեության ընթացքում Metrum Invest-ը ձևավորել է 10 նախագծից բաղկացած պորտֆել, որից 6-ը Երևանում են, 4-ը՝ մարզերում։

Ընկերության իրականացրած նախագծերից չորսն արդեն ավարտված են և ստացել են շինարարության ավարտական ակտեր։ Դրանք են՝ Antara Inn, Renet, Toon 27 և Emin 6։ Ընկերությունը շարունակում է ընթացիկ նախագծերի իրականացումը՝ նախատեսելով մինչև տարեվերջ ևս մեկ նախագծի համար ստանալ շինարարության ավարտական ակտ։

Այս արդյունքներն ու առաջիկա ծրագրերը Metrum Invest-ը ներկայացնում է նոյեմբերի 11-13-ը անցկացվող TOON EXPO Invest 2026 Vol. 2 անշարժ գույքի ցուցահանդեսում՝ իր ընթացիկ նախագծերի և նոր առաջարկների հետ միասին։

Ցուցահանդեսի ընթացքում այցելուների ուշադրության կենտրոնում է նաև ընկերության խոշորագույն նախագծերից մեկը՝ Eden Park-ը։ Համալիրի 2,200 բնակարաններից վաճառքի է մնացել ընդամենը 150-ը: Առինջ համայնքում՝ Երևանից ընդամենը 850 մետր հեռավորության վրա կառուցվող Eden Park-ը զբաղեցնում է 120,000 քմ տարածք, որից 75,000 քմ-ը նախատեսված է կանաչապատ գոտիների համար։ Թաղամասի բոլոր 23 մասնաշենքերի համար արդեն ստացվել են շինարարության թույլտվությունները։

Eden Park-ը նախագծվել է որպես ամբողջական բնակելի միջավայր, որտեղ բնակելի տարածքները համադրվում են հանգստի, ժամանցի, սպորտի և առօրյա անհրաժեշտ ծառայությունների ենթակառուցվածքների հետ։ Նախագծով նախատեսված են լճակ, սրճարաններ, ռեստորաններ, սննդի կետեր, սուպերմարկետ, խանութներ, մանկապարտեզ, կոմերցիոն տարածքներ, բացօթյա և փակ մարզասրահներ, լողավազան, թաղամասի եզրագծով անցնող վազքուղի և էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ։ Eden Park-ի հայեցակարգը հիմնված է բնակելի, կանաչ և հանրային տարածքների համադրման վրա՝ ձևավորելով բազմազան հնարավորություններով հագեցած միջավայր։

Ընկերության զարգացման հաջորդ կարևոր քայլը նոր՝ Horizon բնակելի նախագծի նախավաճառքի մեկնարկն է: Horizon-ը համալրում է Metrum Invest-ի նախագծերի պորտֆելը՝ ներկայացնելով ընկերության նոր առաջարկը Հայաստանի անշարժ գույքի շուկայում։

Metrum Invest-ի տնօրեն Արման Մելքոնյանի խոսքով՝ ընկերության գործունեության հիմքում ոչ միայն կառուցապատման որակն ու ստանձնած պարտավորությունների կատարումն են, այլ նաև բնակելի միջավայրի նկատմամբ ամբողջական մոտեցումը։

«Մեզ համար կառուցապատումը միայն շենքերի նախագծում և կառուցում չէ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ միջավայր ենք ստեղծում այդ շենքերի շուրջ, ինչպես են փոխկապակցվում բնակելի, կանաչ, հանրային և ժամանցի տարածքները, և ինչ հնարավորություններ է այդ միջավայրն ընձեռում մարդկանց առօրյա կյանքում։ Մեր համոզմամբ՝ լավ բնակելի միջավայրը պետք է հաշվի առնի մարդու կարիքները, նպաստի նրա կյանքի որակի բարելավմանը և ստեղծի հարմարավետ պայմաններ կյանքի տարբեր փուլերի համար։

Շուրջ հինգ տարվա ընթացքում Metrum Invest-ը հետևողականորեն զարգացրել է իր գործունեությունը՝ ձևավորելով 10 նախագծից բաղկացած պորտֆել։ Այսօր արդեն ունենք չորս ավարտված նախագիծ, որոնք ստացել են շինարարության ավարտական ակտեր։ Սա մեր աշխատանքի կարևոր արդյունքն է և միաժամանակ պատասխանատվություն՝ պահպանելու այն չափանիշները, որոնք սահմանել ենք մեր առջև։

Eden Park-ում մենք ձգտել ենք այս մոտեցումն արտահայտել գործնականում՝ ստեղծելով ոչ միայն բնակելի համալիր, այլև բազմազան ենթակառուցվածքներով, կանաչ տարածքներով և ժամանցի հնարավորություններով ամբողջական թաղամաս։ Նմանատիպ մոտեցումը շարունակելու ենք նաև մեր առաջիկա նախագծերում։ Horizon-ի նախավաճառքի մեկնարկը մեր զարգացման հերթական փուլն է։ Առաջիկայում նախատեսում ենք հանդես գալ նաև նոր նախագծերով՝ շարունակելով ընդլայնել մեր գործունեությունն ու կյանքի կոչել ժամանակակից բնակելի միջավայրերի ձևավորման մեր տեսլականը»,- նշել է Արման Մելքոնյանը։

TOON EXPO Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսի շրջանակում Metrum Invest-ի տաղավարի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ընկերության նախագծերին, ստանալու մասնագիտական խորհրդատվություն, տեղեկանալու բնակարանների առկա առաջարկներին, ձեռքբերման պայմաններին և Horizon նոր նախագծի մանրամասներին։

Metrum Invest-ը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը՝ առաջիկայում նախատեսելով նոր նախագծերի մեկնարկ։ Ընկերության զարգացման հիմքում շարունակում են մնալ կուտակած փորձը, կառուցապատման բարձր որակն ու ժամանակակից, մարդկանց կարիքներին համապատասխան բնակելի միջավայրերի ձևավորումը։