Միջազգային Domar Realty ընկերությունը TOON EXPO-ին ներկայացրել է հայկական անշարժ գույքի շուկայի լավագույն առաջարկները՝ կարևորելով որակը, մրցակցային պայմաններն ու հաճախորդների անհատական մոտեցումը։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին, որտեղ աշխատում են մասնագիտական շուրջ 17 տարվա փորձառությամբ մասնագետներ։ «Դոմար Ռեալիթի»-ն գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՄԷ-ում, Ռուսաստանում և Հայաստանում։ Domar Realty-ի գլխավոր նպատակն է ստեղծել անշարժ գույքի ոլորտի ամբողջական էկոհամակարգ՝ միավորելով միջազգային և հայկական շուկաները, ինչպես նաև նպաստելով հայրենակիցների վերադարձին ու Հայաստանում սեփական տուն ունենալուն։

TOON EXPO-ի շրջանակում ընկերությունը ստորագրել է Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիային անդամակցելու համաձայնագիրը՝ կարևոր քայլ կատարելով մասնագիտական համագործակցության և ոլորտի զարգացման ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ներկայացվել է նաև Domar Realty-ի կայքը, որը մեկտեղում է ընկերության առաջարկներն ու ծառայությունները՝ անշարժ գույքի որոնման և ձեռքբերման գործընթացը՝ դարձնելով առավել հասանելի ու թափանցիկ։

Այս նախաձեռնություններով Domar Realty-ն մեկնարկում է զարգացման նոր փուլ՝ նպատակ ունենալով ամրապնդել իր միջազգային դիրքերը և ստեղծել վստահելի, ժամանակակից ու արժեքներ ձևավորող անշարժ գույքի էկոհամակարգ։