Առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը։
Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Բալայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը որոշել էր Չալաբյանին ազատ արձակել կալանքից՝ գտնելով, որ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։











